Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.04.2015 | 00:01

Իսկ թե ի՞նչ է իմաստությունը և ինչպե՞ս է ծագել այն, ես կպատմեմ։ Ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից և կբացահայտեմ նրա իմացությունը։ Ես չեմ շեղվի ճշմարտությունից և ոչ էլ նրան կհետևեմ այն անձի նման, որ մաշվել է նախանձից, քանի որ այդպիսի մեկը հաղորդ չէ իմաստությանը։ Իմաստունների բազմությունն աշխարհի փրկությունն է, իմաստուն թագավորը՝ ժողովուրդների ամրությունը։ Այսուհետև որպես խրա՛տ առեք իմ խոսքերը և օգտվեցե՛ք դրանցից։


Իմաստություն Սողոմոնի 6. 23-27

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ